Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստների հավակնորդների թվում է
15:26, 15 Մայիս 2024
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Կրասնորդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռուսական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների հավակնորդների թվում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Բացի «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանից, հավակնորդների թվում են նաև Կոնստանտին Տյուկավինը («Դինամո»), Մաքսիմ Գլուշենկովը («Լոկոմոտիվ»), Մատեո Կասիերան («Զենիթ»), Աբոսբեկ Ֆայզուլլաևը (ԲԿՄԱ), Սրջան Բաբիչը («Սպարտա»), Եվգենի Լատիշոնոկը («Բալթիկա»), Ալեքսանդր Մաքսիմենկոն («Սպարտակ»), Իրակլի Կվեկվեսկիրին («Ֆակել»), Ջոն Կորդոբան («Կրասնոդար»):
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ավարտին մնաց երկու տուր: «Կրասնոդար»-ը չեմպիոնի հավակնորդների թվում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում